Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը բարձրացրել է Իրան մատակարարվող գազի սակագինը


Թուրքմենստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այս տարվա փետրվարի 1-ից Թուրքմենստանը բարձրացրել է Իրան մատակարարվող գազի սակագինը մինչեւ 65 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ նախկին 42 դոլարի փոխարեն:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը նման համաձայնություն է ձեռք բերվել Թուրքմենստանի եւ Իրանի նախագահներ Սապարմուրադ Թուրքմենբաշիի եւ Մահմուդ Ահմադինեժադի հեռախոսազրույցի ընթացքում:

Հաղորդվում է նաեւ, որ երկու նախագահները համաձայնության են եկել, որ Իրան մատակարարվող թուրքմենական գազի սակագինը վերանայվելու է յուրաքանչյուր 3 տարին մեկ:

Թուրքմենստանի իշխանությունները բոլոր սպառողների համար գազի սակագինը մինչեւ 60 դոլար բարձրացնելու որոշման մասին հայտարարել էին 2005 թվականի նոյեմբերին: Թուրքմենական գազի խոշորագույն ներմուծողներն են Իրանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը: Ռուսաստանյան «Իտերա» ընկերությունը թուրքմենական գազը վերավաճառում է նաեւ Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG