Մատչելիության հղումներ

logo-print

Թուրան Մորալի. «Թուրքիան կկարողանա օգնել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»


«Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական դաշինքի կնքման պարագայում մենք կկարողանանք ձեզ աջակցել՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում», - ըստ ԱՊԱ գործակալության, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին:

Նա հիշեցրել է, որ ներկայումս երկու երկրների միջեւ ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրված չէ, եւ շեշտել է, որ չի պաշտպանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակը. - «Ամեն դեպքում, կողմերը պետք է ձգտեն խաղաղության», - ասել է Թուրքիայի դեսպանը:

Դիվանագետի խոսքերով, երկու Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում Թուրքիան օգնություն է ցուցաբերում Ադրբեջանի զինված ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG