Մատչելիության հղումներ

logo-print

Սթիվեն Մանն. «Համաձայնությունների ձեռքբերման համար ունենք ե’ւ հույսեր, ե’ւ hնարավորություններ»


«Ես չեմ հավատում Պրահայի գործընթացի ավարտին: Գտնում եմ, որ համաձայնությունների ձեռքբերման համար ունենք ե’ւ հույսեր, ե’ւ hնարավորություններ: Բայց ժամանակը սուղ է», - «Ազերթաջ»-ի բացառիկ հարցազրույցում շաբաթ օրը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը:

Ըստ ամերիկացի դիվանագետի, Ռամբույեի բանակցություններում կողմերը հասել են մեծ առաջընթացի, սակայն «կան մի շարք լուրջ չլուծված հարցեր»: «Մենք ենթադրում էինք, որ Ռամբույեն կլրացնի այդ բացերը, եւ մենք առաջ կշարժվենք: Դա տեղի չունեցավ, եւ մենք ցավում ենք այդ կապակցությամբ», - ասել է Սթիվեն Մաննը:

«Կողմերը ներկայացնում էին լուրջ եւ վճռական մարդիկ», - շարունակել է նա: - «Այդ պատճառով ես դեռ հույս ունեմ, որ հատկացված ժամանակում կհաջողվի առաջ ընթանալ: Տարեվերջին երկու երկրներում կսկսվի «քաղաքական սեզոն»-ը: Նկատի ունեմ, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանական, իսկ Ադրբեջանում՝ նախագահական ընտրություններ: Ներքաղաքական բանավեճերի պայմաններում ոչ թե դժվար է, այլ անհնար է առաջ ընթանալ բանակցություններում: Այդ պատճառով համանախագաները հավատում են, որ համաձայնության պետք է հասնել հիմա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG