Մատչելիության հղումներ

«Առանց Ադրբեջանի համաձայնության Թուրքիան չի բացի Հայաստանի սահմանը»


«Իգդիրը միշտ լինելու է Ադրբեջանի կողքին: Այն դեպքում, երբ իրավիճակը հակասում է Ադրբեջանի շահերին, Հայաստանի հետ սահմանները բացելուն աջակցելու քննարկումների մասին խոսք անգամ լինել չի կարող», - ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է Իգդիրի վիլայեթի նահանգապետ Նուրադդին Արասը:

«Մեր դիրքրոշումն այս հարցում նույնն է, ինչ 10 տարի առաջ: Սակայն այսօր Ադրբեջանի տարածքները օկուպացված են: Երբ Հայաստանը քարտեզի վրա Թուրքիայի 11 շրջաններ ներկայացնում է որպես իր տարածքներ, տարածքային պահանջներ է ներկայացնում Սահմանադրության մեջ, երիտասարդությանը քարոզում է պայքարել այդ հողերի համար, մենք չենք կարող համաձայնել բացել սահմանները», - ասել է Իգդիրի նահանգապետը:

«Միայն Ադրբեջանի շահերից բխող համաձայնության կայացման դեպքում կարող ենք մտածել սահմանները բացելու մասին», - նշել է Նուրադդին Արասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG