Մատչելիության հղումներ

Հայկական գորգերը շարունակում են պահանջարկ վայելել


Այսօր հայկական գորգեր մեծամասամբ գնում են արտասահմանցիները: Հայ գնորդների թիվը մեծ չէ. հիմա հայերը ոչ թե գնում, այլ վաճառում են իրենց ունեցած հին գորգերը: Նոր գորգի քառակուսի մետրը միջին հաշվով հարյուր դոլարին համարժեք դրամ արժի, իսկ հին գորգինը՝ հիսուն: Ինչպես բացատրում է վաճառողուհի Նառան, արտասահման հին գորգեր տանելը հեշտ չէ, դրա համար էլ ավելի լավ նոր գորգերն են վաճառվում:

Գորգարվեստը ուսումնասիրող Ուլրիչ Սքուրմանը հավատացնում է, որ հայերն առաջին գորգագործներն են, իսկ աշխարհի ամենահին գորգը` Պազուրուկ անունով, որը վերագրվում է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարին, ուրարտացիները կամ վաղ հայերն են գործել:

Եվրոպացիները արեւելյան գորգերը կարպետ են անվանում, իսկ այս բառը ծագում է հայկական կապերտ բառից, ինչը նշանակում է կանացի զգեստ: Բացի այդ, ըստ արաբական պատմական աղբյուրների՝ միջնադարյան արեւելյան գորգերի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, ծագում է Կալիկալի բառից: Սա հայկական Կարնո քաղաք-բնակավայրի արաբերեն համարժեքն է: Այս քաղաքը հայտնի է եղել իր գորգերով:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG