Մատչելիության հղումներ

Պոլիկլինիկաներում դեռ հերթեր են


Թիվ 17 պոլիկլինիկայում ասում են, որ այցելուների շրջանում շատացել են հատկապես երիտասարդները, ովքեր գալիս են պոլիկլինիկա ստուգման, պրոֆիլակտիկայի նպատակով: Թիվ 17 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Անահիտ Բիվազյանի խոսքերով, դա շատ կարեւոր է, քանի որ թույլ կտա հիվանդությունները որոշել ավելի վաղ, քան դրանք կհասցնեն լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին:

Բժիշկները, սակայն, արդեն հասցրել են տեսնել նաեւ մեդալի հակառակ կողմը. «անվճար» բառը պոլիկլինիկաներում հանգեցրել է մեծ հերթերի: Բժշկուհի Անահիտ Բիվազյանը կարծում է, որ իրենց աշխատանքը բարդացնում է նաեւ այն, որ շատերը չեն կարողանում հանգիստ սպասել իրենց հերթին:

«Յուրաքանչյուր հիվանդի մենք ամենաքիչը կես ժամ պիտի հատկացնենք, բայց սպասողները հինգ րոպեն մեկ դուռն են բացում, աղմկում են, փորձում են խորամանկությամբ առաջ անցնել: Դա նյարդայանացնում է թե’ մեզ, թե’ հիվանդներին», - ասում է Անահիտ Բիվազյանը: - «Բացի այդ, շատերը մեկ անգամ լաբորատոր քննություն անցնելով չեն բավարարվում, քանի որ անվճար է՝ ցանկանում են ամեն շաբաթ ստուգվել»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG