Մատչելիության հղումներ

Ադրբեջանում մահացած 2 երեխաների մոտ թռչնագրիպ են կասկածում


Ադրբեջանը հայտնել է, որ հետազոտում է երկու մահացած երեխաներից վերցված նմուշները՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է թռչնից մարդուն փոխանցվող վիրուսը:

Երեխաները, որոնց տարիքի եւ սեռի մասին տեղեկություններ չեն հրապարակվում, 6 հոգուց բաղկացած ընտանիքի անդամներն են, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվել թոքաբորբի ախտանշաններով, սակայն լուրջ կասկածներ կան, որ նրանց մոտ կարող է թռչնագրիպ հայտնաբերվել:

«Նրանք բնակվում են գյուղում եւ անմիջականորեն շփվում են ընտանի թռունների հետ», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո խոսնակը՝ ավելացնելով, թե ընտանիքի անդամներից վերցված նմուշները ուղարկվել են փորձաքննության:

Փորձագետները լուրջ մտահոգություն ունեն, որ վիրուսը կարող է մուտացիա ապրել եւ հեշտությամբ փոխանցվալ մարդկանց՝ դառնալով գլոբալ պանդեմիայի պատճառ:

Ուրբաթ օրը Ադրբեջանի թռչնագրիպի դեմ պայքարի պետական կոմիտեն հայտարարել է, թե թռչունների մոտ թռչնագրիպի վարակի նոր դեպքեր են գրանցվել Բիլյասուվարի տոհմական թռչնաբուծարանում եւ Ֆիզուլիի շրջանի Բեյուկ Բախմանլի գյուղում:

Փետրվարի 27-ին հավերի զանգվածային անկում էր արձանագրվել Ադրբեջանի Գիլյազի շրջանի թռչնաֆաբրիկայում: Սատկած հավերի մոտ, ըստ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովի, հայտնաբերվել է թռչնագրիպի մահացու H5N1 վիրուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG