Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ԱՄՆ-֊ի դեսպանը քննադատել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը


«Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որեւէ օգուտ չի բերում», - ըստ «Թրենդ» գործակալության, այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ-֊ի դեսպան Ռինո Հարնիշը:

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե բանակցությունները ձախողվեն, Հայաստանը կարող է դե յուրե ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ֊-ի կառավարությունը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակմամբ եւ խրախուսում է երկու երկրների նախագահներին եւ արտգործնախարարներին շարունակել խաղաղ երկխոսությունը:

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների՝ այս ամիս կայանալիք հանդիպման մասին, Հարնիշը շեշտել է, որ «մարտի 2֊-ին Վիեննայում արված նրանց հայտարարությունը կրկին հավաստում է համանախագահների շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման գործում»:

«ԱՄՆ-֊ը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել մոտ ապագայում»,֊ - ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG