Մատչելիության հղումներ

Ախալքալակի ռազմակայանը կփակվի մինչեւ 2007-ի տարեվերջ


Վրաստանում Ռուսաստանի ռազմակայանները ամբողջությամբ դուրս են բերվելու 2008 թվականին, իսկ Ախալքալակի 62-րդ ռազմակայանը վերջնականապես փակվելու է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ըստ ռուսաստանյան «Գազետա» թերթի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրվելիք համաձայնագրերը նախատեսում են, որ առաջին հերթին Վրաստանի տարածքից դուրս է բերվելու հենց Ախալքալակի 62-րդ ռազմակայանը:

2008 թվականին նախատեսվում է Վրաստանից դուրս բերել Բաթումիի 6-րդ ռազմակայանը եւ Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի վարչությունը: Ռուսական ռազմակայանների եւ օբյեկտների անշարժ գույքը փոխանցվելու է Վրաստանին, մնացած ունեցվածքը եւ զորատեխնիկան տեղափոխվելու են Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համաձայնագրերը ստորագրելուց հետո Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանները գործելու են «դուրսբերման ռեժիմով»:

Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմակայանների դուրսբերումից հետո երկրի տարածքում այլ պետությունների ռազմակայաններ չեն տեղակայվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG