Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Քոչարյանի հայտարարությունը պոպուլիստական է»


«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ձախողման դեպքում պաշտոնական Երեւանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, պոպուլիստական է», - «Ինտերֆաքս»-ին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

«Նախ, Հայաստանը նման հայտարարությունների համար ներուժ չունի. դրանք սոսկ խոսքեր են: Երկրորդ, Հայաստանը չափն անցել է, քանի որ բացահայտորեն արհամարհում է միջազգային իրավունքի նորմերը եւ իր համար դժվարին այս իրավիճակում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ծանր հետեւանքներ կարող են ունենալ հենց Հայաստանի համար», - հայտարարել է Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG