Մատչելիության հղումներ

Հարցախույզի արդյունքներով, ադրբեջանցիների մեծամասնությունը պատերազմի կողմնակից է


Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) առաջնորդ Ակիֆ Նագին պնդում է, թե կազմակերպության անցկացրած հարցումները վկայում են, որ Ադրբեջանի քաղաքացիների 60 տոկոսը պաշտպանում է ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական տարբերակը:

day.az-ը փոխանցում է Նագիի խոսքերը, թե Ադրբեջանի հասարակությունը լրիվ պատրաստ է պատերազմի. - «Հարցմամբ ընդգրկվածների կեսից ավելին նախապատվությունը տվել է պատերազմին՝ որպես ադրբեջանական հողերի օկուպացիայի խնդրի մեկընդմիշտ լուծելու միակ եղանակի»:

Ըստ ՂԱԿ ղեկավարի, ռազմական գործողությունների կողմնակիցների հիմնական փաստարկները կապված են նրա հետ, որ «խաղաղ բանակցությունները դրական արդյունքներ չեն տալիս, եւ միջազգային հանրությունը Հայաստանին չի համարում ագրեսոր»:

Միեւնույն ժամանակ, կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Ադրբեջանում քիչ չեն մարդիկ, ովքեր հակամարտության դիվանագիտական լուծման հույս ունեն. հարցվածների 25 տոկոսը արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG