Մատչելիության հղումներ

Գերմանական բանկը 8 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին


Այսօր Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ 2005-2006 թվականներին ֆինանսական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկի կողմից (KfW) Հայաստանի կառավարությանը կտրամադրվի 8 միլիոն եվրոյի վարկ:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, գումարից 6 միլիոն եվրոն կհատկացվի «Հիպոտեկային շուկայի զարգացում», 2 միլիոնը՝ «Համայնքային ենթակառուցվածքներ» ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, գերմանական կողմը 3,7 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի այդ ծրագրերի ուսումնանախապատրաստական աշխատանքներին:

KfW-ի վարկը տրամադրվում է 40 տարով, որից 10-ը՝ արտոնյալ պայմաններով՝ մարման տարեկան 0,75տոկոսադրույքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG