Մատչելիության հղումներ

«Հայսուպերսթար»-ը առայժմ «սուպեր» չէ


Աբովյանից եկած Դիանան անցել է նախնական փուլը եւ վկայում է, որ ժյուրին խիստ է. - «Քրիստինե Պեպելյանի երգացանկից էլ չեն ուզում լսել: Երգից բացի ուշադրություն էին դարձնում նաեւ արտաքինին»:

Ի դեպ, սա առաջին փուլ չի կարելի համարել, քանի որ այսօր ընտրվածները մրցելու են մարտի 5-ին. այժմ պարզապես, այսպես կոչված, զտումն է: Առաջին փուլ չանցած մասնակիցները բողոքում էին, որ ժյուրին ժողովրդական երգեր անգամ չի էլ ուզում լսել:

Ծնողներից մեկն էլ դժգոհում էր, թե մրցույթին եկել են նաեւ մասնագիտական կրթություն ստացածները, մինչդեռ կազմակերպիչները բազմիցս շեշտում էին , որ ապագա «սուպերաստղը» չպիտի երբեւէ բեմ ելած լինի:

Մասնակիցները հայտ են լրացնում, որտեղ պետք է գնահատեն իրենք իրենց. ի՞նչպես են երգում, ի՞նչպես են պարում, ու՞մ են համարում իրենց կուռքը, ինչի՞ են հասել կյանքում: Երգի ընտրությունը, սակայն, միմիայն մասնակցինն է, թեպետ ընթացքում ժյուրին եւս կարող է երգ առաջարկել: Այսօրվա «հիթերը» «Սուրբ Սարգիսն» ու «Սիրուն թռչունն» էին:

Մրցույթին մասնակցելու էր եկել «Շիկեր» խմբի նախկին անդամներից մեկը, բայց Ժյուրին նրան չլսեց: «Տեսահոլովակից հիշեցին ինձ ու թույլ չտվեցին երգել», - ասաց նա:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG