Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Մեթյու Բրայզան


Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, օրերս Հայաստան է ժամանելու Եվրոպայի ու Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան:

Մեթյու Բրայզան Եվրոպայի ու Եվրասիայի գործերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2005 թվականի հունիսին եւ պատասխանատու է Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Եվրոպայի տարածաշրջանների երկրների հետ կապերի ու քաղաքականության վերահսկման հարցերով: Նա նաեւ աշխատում է Եվրասիական հակամարտությունների գծով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակի հետ՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ Սեւ ու Կասպյան ավազաններում ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության խորացման հարցերի շուրջ:

Դեկտեմբերի սկզբին «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում Մեթյու Բրայզան անդրադարձել էր Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններին, իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին, Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման գործընթացներին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներին:

Նախատեսվում է նաեւ Մեթյու Բրայզայի հանդիպումը լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG