Մատչելիության հղումներ

«Բասմաննի» շուկայում զոհված ադրբեջանցիների ընտանիքները կստանան 500-ական դոլար


Միջազգային բանկի Գյանջայի մասնաճյուղը 500-ական դոլար օգնություն է հատկացրել փետրվարի 23-ին Մոսկվայի «Բասմաննի» շուկայի փլուզման հետեւանքով զոհված ադրբեջանցիների ընտանիքներին:

«Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ, «Բասմաննի» շուկայի փլուզման հետեւանքով զոհված 46 ադրբեջանցիներից 23-ը Գյանջայի բնակիչներ էին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրահանգով «Բասմաննի» շուկայի փլուզման հետեւանքով զոհված ադրբեջանցիների հուզարկավորությունը իրականացվել է պետական միջոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG