Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի «կակաչների հեղափոխության» օրը տոն է հռչակվելու


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը այսօր հայտարարել է, որ մարտի 24-ը՝ «կակաչների հեղափոխության» տարեդարձը, հռչակվելու է տոնական եւ ոչ աշխատանքային օր:

Նախագահը հայտնել է, որ դեռ հստակեցված չէ, թե ինչպես է անվանվելու այդ օրը՝ Արդարության հաղթանակի՞, թե՞ Ժողովրդական հեղափոխության օր:

Անցած տարվա մարտի 24-ին տեղի ունեցած զանգվածային հուզումների արդյունքում ամբոխը գրոհեց Կառավարության տունը, իսկ նախագահ Ասկար Ակաեւը ստիպված եղավ փախչել երկրից:

Բակիեւը խոստովանել է, որ մեկ տարվա ընթացքում «հնարավոր չեղավ վերացնել նախկին իշխանության բոլոր թերությունները, սակայն դրական փոփոխությունները ակնհայտ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG