Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանում ամերիկյան ռազմակայան չի լինելու»


Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին ճապոնացի լրագրողներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հերքել է երկրում ամերիկյան ռազմակայանի տեղակայման հնարավորության մասին լուրերը:

«Մենք Ադրբեջանում որեւէ օտար պետության ռազմակայան տեղակայելու ծրագրեր չունենք», - ըստ «Կիոդո Ցուսին» գործակալության, հայտարարել է Ալիեւը:

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, Ալիեւը շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի «միջազգային օրենքի վրա հիմնված բանակցությունների միջոցով»:

«Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները միայն կսաստկացնեն լարվածությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG