Մատչելիության հղումներ

Հայաստանի նորանշանակ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ մի շարք օրենսդրական դրույթների եւ կառավարության որոշումների օրինականությունը քննելու խնդրանքով: «Ազատություն» ռադիոկայանը Սահմանադրական դատարանից տեղեկացել է, որ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը ստացվել է:

Արմեն Հարությունյանը վիճարկում է քաղաքացիական եւ հողային օրենսգրքերի մի շարք հոդվածների, ինչպես նաեւ 2002 թվականին կառավարության ընդունած որոշումների համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրության 31-֊րդ հոդվածին: Սահմանադրական դրույթն ամրագրում է, որ «սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Երեւանի Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ինպես նաեւ Դալմայի այգիներում հողատարածք օգտագործողները բողոքում են իրենց տների եւ հողամասերի օտարման դեմ: Այսօր նրանք հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ «Ձեռքներդ հեռու մեր տներից», «Պարոն նախագահ, դուք խլեցիք իմ տունը, իմ ունեցվածքը», «Հայաստանում չի ճանաչվում եւ չի պաշտպանվում սեփականության իրավունքը» պաստառներով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG