Մատչելիության հղումներ

Վրաստանում հայտնաբերվել է թռչնագրիպի նոր օջախ


Աբխազիայի Կոդորի կիրճը կարող է դառնալ Վրաստանում թռչնագրիպի երկրորդ օջախը: Թռչնագրիպի առաջին դեպքը արձանագրվել էր Աջարիայի Խելվարաուրիի շրջանի Ադլիա գյուղի մոտակայքում:

Կոդորի կիրճի բժշկական ծառայության աշխատակից Նորա Կվիցիանին «Կովկասպրես» գործակալությանը հայտնել է, որ երկու օր առաջ Աբխազիայի՝ Վրաստանի ենթակայության տակ գտնվող այս միակ տարածքում հայտնաբերվել են սատկած թռչուններ՝ թռչնագրիպի ախտանշաններով:

Վրաստանի անասնաբուժական դեպարտամենտի պետ Ջամբուլ Մագլակելիձեն, սակայն, հերքել է Կոդորի կիրճում թռչնագրիպի հայտնաբերման լուրը՝ միաժամանակ հաստատելով, որ տարածաշրջանում հայտնաբերվել են սատկած թռչուններ: Մագլակելիձեի խոսքերով, հենց որ եղանակը թույլ տա, Կոդորի կիրճ կմեկնեն մասնագետներ Թբիլիսիից, ովքեր փորձաքննության կենթարկեն սատկած թռչունների արյունը:

Միջազգային լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Բահամյան կղզիների արգելոցներից մեկում հայտնաբերվել են սատկած ֆլամինգոներ եւ բադեր: Եթե փորձաքննությունը հաստատի դրանց մոտ H5N1 մահացու վիրուսի առկայությունը, դա կլինի Արեւմտյան կիսագնդում թռչնագրիպի առաջին դեպքը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG