Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանական կինոյի փառատոն՝ Երեւանում եւ Գյումրիում


Բրիտանական Խորհրդի մշակութային ծրագրերի տնօրեն Լուսինե Ղուլյանի խոսքով՝ հայաստանյան էկրանին գերիշխում են ամերիկյան ֆիլմերը եւ անտեսվում է եվրոպական կինոարվեստը:

«Կարծում եմ, փառատոնի ֆիլմերը, որոնցում բացակայում են ազդեցիկ համակարգչային էֆեկտները, կրակոցները, սպանությունները եւ որոնք ավելի հոգեբանական մոտեցում են պարունակում, կինոյում նոր աշխարհայացք ձեւավորելու հնարավորություն կտան մեր երիտասարդներին», - ասում է Լուսինե Ղուլյանը:

Ժամանակակից բրիտանական կինոն աշխարհին հայտնի է այնպիսի ֆիլմերով , ինչպիսիք են «Սիրահարված Շեքսպիրը» , «Տաղանդավոր միսթր Րիփլին», «Իրական սերը», «Նոթինգ Հիլը», «Անգլիական պացիենտը»: Բայց գարնանային ֆիլմերի փառատոնին Երեւան կուղեւորվեն համեմատաբար նոր բրիտանական վեց ֆիլմեր, որ նկարահանվել են 2002-ից 2005-ը:

Լուսինե Ղուլյանի խոսքով, ֆիլմերը բավական բազմաժանր են` կատակերգությունից մինչեւ թրիլեր:

Այս տարի առաջին անգամ բրիտանական լավագույն նոր ֆիլմերը հնարավորություն կունենա դիտել նաեւ Գյումրիի հանդիսատեսը: Մարտի 17֊ից 19-֊ը փառատոնը կհյուրընկալվի Գյումրիում: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG