Մատչելիության հղումներ

Իրանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա


Իրանի պատվիրակությունը, որի կազմում են երկրի փոխնախագահ Ղոլեմռեզա Աղազադեն եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցելու է իրանական ուրանի հարստացումը Ռուսաստանում կազմակերպելու առաջարկի շուրջ:

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ եթե մինչեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստը, որը կայանալու է մարտի 6֊-ին, Իրանը չդադարեցնի ուրանի հարստացման գործընթացը, այդ հարցը փոխանցվելու է ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհուրդ, ինչը հղի է պատժամիջոցներով:

Մինչդեռ ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը, որն այսօր անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան, Քաբուլում հայտարարել է. - «Եթե Իրանը միջուկային զենք մշակի, դա կլինի ամենաապակայունացնող գործոնը տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG