Մատչելիության հղումներ

logo-print

Հեռուստատեսային աղբը նետել են «ոսկե դույլերի» մեջ


Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի անդամներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ մեր հեռուստաեթերը ողողված է ապազգային եւ հակադաստիարակչական հաղորդումներով: «Կամ էլ փորձում ենք ընդօրինակել արտասահմանյան ծրագրերը, բայց այդքան էլ լավ չի ստացվում», - հավելեց նա:

Մրցանակը` աղբարկղի տեսքով «Ոսկե դույլը» հանձնվեց երեք անվանակարգերում:

«Ամենաապազգային հաղորդում» անվանակարգում մրցանակը բաժին հասավ «Արմենիա» հեռուստաընկերության «Էքսկլյուզիվ» հաղորդմանը՝ հատկապես մեկ տեսանյութի համար: «Պատկերացնում եք, մի տղա` կանացի զգեստով եւ շրթներկով, եթերից կոչ է անում հայ ժողովրդին գնալ առաջ», - ասաց Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբի անդամ Նարեկ Մալյանը:

Երկրորդ` «Ամենահակադաստիարակչական հաղորդման» կոչմանը արժանացավ «Դար 21»-ի «Ժամանց» հաղորդումը, որտեղ հաղորդավարը շրջում է Երեւանի դիսկոտեկներով: Իշխան Սաղաթելյանը հուսով է, որ մրցանակը ստանալուց հետո նման հաղորդումները մեր եթերից կպակասեն:

Վերջապես երրորդ` «Ամենագռեհիկ գովազդային հոլովակ» անվանակարգում «Ոսկե դույլը» բաժին հասավ «Ջաֆա գոլդ» գովազդային հոլովակին` արհամարհված եւ աղավաղված հայերենի համար: Այս հոլովակում ասվում է. - «Լավ սոկը պետք է լինի ջոգած մրգերից, նաեւ` ֆիրմըննի»:

Մրցանակաբաշխությանը ներկա մշակութային գործիչներն էլ այս հարցի շուրջ իրենց տեսակետները կիսեցին: Սոս Սարգսյանին ամենից շատ ուրախացնում է այն, որ հենց երիտասարդներն են հակադրվում այն էժանագին հեռուստաարտադրանքին:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG