Եհովայի վկաների թիվը Հայաստանում 2005 թվականին աճել է 5 տոկոսով: Ըստ «Կովկասպրես» գործակալության, այդ է վկայում ԱՄՆ-֊ի Բրուքլինի կենտրոնի զեկույցը:
Այդ փաստաթղթի համաձայն, Ադրբեջանում Եհովայի վկաների թիվն ավելացել է 15 տոկոսով, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է ԱՊՀ֊-ում: Ռուսաստանում Եհովայի վկաները թիվն աճել է 3, իսկ Վրաստանում՝ 2 տոկոսով:
Աշխարհի 235 երկրների տվյալները ներառող ցեկույցը վկայում է, որ մեկ տարվա ընթացքում Եհովայի վկաների ընդհանուր թիվը 6 միլիոն 308341-֊ից աճել է մինչեւ 6 միլիոն 390016:
Մինչդեռ, Forum 18 News Service-ի տեղեկություններով, Հայաստանում շարունակում է աճել կալանավայրերում գտնվող խղճի կալանավորների թիվը: Ներկայումս կրոնական նկատառումներով զինծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել ու կալանավայրերում են գտնվում 48 Եհովայի վկաներ ու մոլոկաններ: Նշվում է, որ թեեւ Հայաստանում 2004 թվականից գործում է «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը, այն շարունակում է մնալ զինվորականների վերահսկողության տակ:
«Չի կարելի ասել, թե Հայաստանում գոյություն ունի այլընտրանքային ծառայություն», - Forum 18-ին ասել է Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:
Հայաստանի արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանը ասել է, որ պատրաստվում է օրենքի նոր տարբերակ, որը «շատ շուտով» կներկայացվի Ազգային ժողով: