Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը»


Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները մտել են փակուղի՝ դրանում մեղադրելով հայկական կողմին:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով Աղդամի շրջանի Բանովշալար գյուղում, Ալիեւը նկատել է տվել, թե պետությունը պետք է պատրաստվի Հայաստանի հետ պատերազմի: Ադրբեջանի նախագահը հայկական կողմին է մեղադրել բանակցային գործընթացի ձախողման համար:

«Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը», - ասել է Ալիեւը՝ հավելելով, որ երկրի ռազմական ծախսերն աճել են՝ «հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու համար»:

«Մենք ենք տուժած կողմը, մենք իրավունք ունենք հարցը լուծել ցանկացած միջոցներով, մենք պարտավոր ենք պատրաստ լինել, եւ բնակչությունը պետք է մոբիլիզացվի», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը:

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ալիեւն այնուամենայնիվ պատերազմի բացահայտ կոչ չի արել: Նա ասել է նաեւ, թե Ադրբեջանը դառնում է տարածաշրջանի առաջատար երկիրը, որի հետ Հայաստանն ի զորու չէ մրցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG