Մատչելիության հղումներ

Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը՝ Մոսկվայի Ամենափրկիչ տաճարում


Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում այսօր կայանալու է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երգչախմբի համերգը, որը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում այս տարի մոտ 60 միջոցառում է անցկացվելու Ռուսաստանում՝ տարբեր համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսը Մոսկվայում: Ընդ որում, միջոցառումները անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում, այլեւ Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության դեսպանորդ-նախարար Աշոտ Մանուկյանը, դեսպան Արմեն Սմբատյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որը զբաղվում է նման միջոցառումների բոլոր կազմակերպչական հարցերով. ստուգում են համերգասրահները եւ դահլիճները, աշխատանք տանում ռուսաստանցի լրագրողների հետ, որպեսզի բոլոր միջոցառումները լուսաբանվեն պատշաճ կերպով:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG