Մատչելիության հղումներ

Փարիզում քննարկվում է «աղքատության միջազգային հարկի» խնդիրը


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխարհի մոտ 100 երկրների ներկայացուցիչների թվում այսօր Փարիզում քննարկում է աղքատության կրճատման ծրագիրը:

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը դեռ մի քանի տարի առաջ առաջարկել էր սահմանել, այսպես կոչված, «միջազգային համերաշխության հարկ», որը գանձվելու է ինքնաթիռի տոմսերի միջոցով: Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ այդ ճանապարհով ամեն տարի կարելի է հավաքել մոտ 240 միլիոն դոլար, որը կտրամադրվի աշխարհի ամենաաղքատ երկրներին:

Անցած տարվա սեպտեմբերին մոտ 80 երկիր ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայում հավանություն են տվել այս առաջարկին, սակայն որեւէ պետություն, բացի Չիլիից, ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ, փաստում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը:

Ֆրանսիան հայտարարել է, որ բոլոր դեպքերում այս տարվա հուլիսի 1-ից միակողմանի կերպով սահմանելու է «աղքատության հարկը»:

Սպասվում է, որ Փարիզում այսօր սկսված երկօրյա միջազգային համաժողովում մոտ 10 երկիր կհայտարարի Ժակ Շիրակի նախաձեռնությանը միանալու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG