Մատչելիության հղումներ

Հրայր Ուլուբաբյան. «Փաստերը բավական են, որպեսզի Ազգային Ժողովը ճանաչի Սումգայիթը որպես ցեղասպանություն»


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Սումգայիթի հայերի պաշտպանության հանձնախմբի ղեկավար Հրայր Ուլուբաբյանը, հանձնախումբը առաջիկայում պատրաստվում է Սումգայիթի վերաբերյալ զեկույց ներկայացնել Հայաստանի Ազգային Ժողով:

«Զեկույցը պետք է ընդգրկի փաստեր, պաշտոնական տվյալներ, դատավարությունների նյութեր եւ պաշտոնատար անձանց հայտարարություններ, որոնք հաստատում են, որ ոճրագործությունը Սումգայիթում եղել է հայերի դեմ եւ կրել է կազմակերպված բնույթ», - ասաց Հրայր Ուլուբաբյանը եւ ավելացրեց. - «Փաստերը բավական են, որպեսզի Ազգային Ժողովը դրանց հիման վրա ճանաչի Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն»:

Մինչեւ հիմա Հայաստանի խորհրդարանի որոշումներում, ըստ նրա, նման բան ամրագրված չէ: 1988 թվականի հունիսի 15-ին պարզապես դատապարտվել է այդ ոճրագործությունը:

«Բայց մենք պետք է առաջարկենք ճանաչել Սումգայիթը որպես ցեղասպանություն եւ դիմել միջազգային ատյաններին՝ գործ հարուցելու ցեղասպանության ոճրագործության համար», - հայտարարեց Հրայր Ուլուբաբյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG