Մատչելիության հղումներ

Նախկին օմբուդսմենը խորհուրդներ է տվել Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին


«Մանրակրկիտ աշխատել քաղացիների դիմումների հետ, անձամբ շփվել մարդանց հետ եւ պարբերաբար այլեցել մարզեր, քաղաքներ, գյուղեր եւ տեղում ծանոթանալ, քաղաքացիների խնդիրներին»՝ այսպիսի խորհուրդ է այսօր տվել նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանին:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանը նորանշանակ օմբուսմենի ուշադրությունը հրավիրել է հատկապես Հյուսիսային պողոտային եւ Բուզանդի փողոցի բնակիչների խնդրի վրա, երբ սեփականույան եւ գույքի օտարման որոշումներով խախտվել են բազմաթիվ մարդկանց իրավունքները:

Լարիսա Ալավերդյանը Արմեն Հարությունյանին հիշեցրել է, որ կառավարության որոշումների օրինականությունը վիճարկող իր դիմումը գտնվում է Սահմանադրական դատարանում, որին պետք է ընթացք տրվի: Նա նաեւ անհասկանալի է համարել այն պատգամավորների կեցվածքը, որոնք ընտրվել են Կենտրոն համայնքից եւ հետ են վերցրել իրենց ստորագրությունները Սահմանադրական դատարան ներկայացված դիմումից:

Տիկին Ալավերդյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից իր լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Լարիսա Ալավերդյանը օմբուդսմենին ասել է, որ մինչեւ հիմա իրեն չեն ներկայացրել մի իրավական ակտ, որը կհստակեցնի, թե կոկրետ որ օրվանից են իր լիազորությունները դադարեցվել: «Քանի որ մինչ օրս դա չի կատարվել, ես կդիմեմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ առնվազն պարզաբանում ստանալու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG