Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողում Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը հայտնել է, որ ԵԱՀԿ-ի ԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերը մտադիր է մարտի վերջին այցելել Բաքու:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, փետրվարի 23-ից 27-ը Վիեննայում ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ Լենմարկերը նշել է, թե չի կարողացել մասնակցել 2005 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրութունների դիտորդական առաքելությանը՝ Հայաստան կատարած իր այցի պատճառով:

«Գորան Լենմարկերը ցանկանում է, որ մենք եւ հայաստանցի պատգամավորները հանդիպենք՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր զեկույցը», - նշել է Էլդար Իբրահիմովը:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ հանդիպման ընթացքում Գորան Լենմարկերը անդրադարձել է Ռամբույեում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը: «Նա բարձր է գնահատել բանակցությունների անցկացումը եւ Ադրբեջանի նախագահի վարքագիծը», - ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG