Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը դատապարտում են Ադրբեջանում բորբոքվող «հակահայկական հիստերիայի դրսեւորումները»


Հայաստանի Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները դատապարտող համատեղ հայտարարությամբ:

«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը վճռականորեն դատապարտում են Ադրբեջանում բորբոքվող հակահայկական հիստերիայի բոլոր դրսեւորումները՝ վրեժխնդրական հայտարարություններից մինչեւ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը», - ասված է հայտարարության մեջ:

«Բարձր գնահատելով Եվրախորհրդարանի բանաձեւը, որը դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի ու հայատյացության դրսեւորումները, միջազգային կազմակերպություններից ակնկալում ենք նման երեւույթների նկատմամբ հանդես բերել ավելի վճռական դիրքորոշում՝ հանուն տարածաշրջանում հակամարտությունների լուծման եւ խաղաղության, համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության հաստատման», - նշում են հայտարարության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG