Մատչելիության հղումներ

Հայազգի լրագրողի հետ կապված միջադեպ՝ Բաքվի օդակայանում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ադրբեջանական այցելության ավարտին Ադրբեջանի միգրացիոն ծառայության աշխատակիցները Բաքվի օդակայանում առանց որեւէ բացատրության բռնել են Ռուսաստանի առաջին ալիքի հեռուստաօպերատոր Սոս Գրիգորյանին:

Ինչպես գրում է «Գազետա» թերթը, միգրացիոն վերահսկողության աշխատակիցները որեւէ դիտողություն չեն արել սլավոնական արտաքինով լրագրողներին, մինչդեռ Գրիգորյանին խնդրել են «սպասել մինչեւ հանգամանքները պարզելը»: «Գազետա» թերթի թղթակիցը վկայում է, որ «Սոս Արամովիչը որեւէ խախտում թույլ չի տվել»:

Ադրբեջանցի սահմանապահները կես ժամ սպասեցրել են հայազգի օպերատորին եւ թույլ են տվել նրան նստել ինքնաթիռ միայն այն բանից հետո, երբ Գրիգորյանը հեռախոսով կապվել է Ռուսաստանի հյուպատոսի եւ Պուտինի մամլո ծառայության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG