Մատչելիության հղումներ

Հայաստանցի օլիմպիականները ոչնչով աչքի չընկան


Մասնագետների համար անսպասելիորեն կորեացիների միասնական թիմը եզրափակեց լավագույն յոթնյակը՝ արժանալով 6 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալների: Շորթ-թրեքում խաղարկվող մեդալների գրեթե կեսը բաժին հասավ հենց կորեացիներին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մարզիկները, ինչպես եւ սպասվում էր, մեդալների չարժանացան: Քիչ թե շատ նվաճում կարելի է համարել լեռնադահուկային սպորտում Աբրահամ Սարկախյանի՝ 97 մարզիկների պայքարում գրաված 45-րդ տեղը:

Գեղասահքում Հայաստանը ներկայացնող Գրեբյոնկինա- Ազրոյան պարային զույգը գրավեց միայն 20֊-րդ տեղը: Նրանք, թերեւս, ավելի բարձր տեղ կարող էին զբաղեցնել:

Դահուկորդներ Էդմոն Խաչատրայանն ու Հովհաննես Սարգսյանը երկրորդ փորձից կարողացան եզրագիծը հատել՝ 15 կմ դասական մրցումներում զբաղեցնելով համապատասխանաբար 83-րդ եւ 87-րդ տեղերը:

4 տարի հետո «ձմեռային սպիտակ տոնը» կվերսկսվի արդեն կանադական Վանկուվերում: Միգուցե այնտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները վերջապես աչքի կընկնեն ոչ միայն իրենց հագուկապով եւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը հպարտանալու այլ առիթներ կունենա:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG