Մատչելիության հղումներ

Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում Մերձդնեստրը անկախության հանրաքվե է անցկացնելու


Եթե միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի Կոսովոյի անկախությունը, Մերձդնեստրի իշխանությունները անկախության հանրաքվե կանցկացնեն, հայտարարել է այսօր Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակ Եվգենի Շեւչուկը:

«Մենք գտնում ենք, որ Մերձդնեստրի բնակիչները իրենց պետականության ճանաչման ոչ պակաս իրավունք ունեն, քան Կոսովոյի բնակիչները»,֊ - կարծիք է հայտնել Շեւչուկը: Ըստ նրա՝ Կոսովոյի հարցի լուծումը նախադեպ կստեղծի նաեւ այլ չճանաչված հանրապետությունների՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար:

Մերձդնեստրի խորհրդարանի խոսնակը նաեւ համոզված է, որ Մոլդովան վաղ թե ուշ միանալու է Ռումինիային: «Այդ պատճառով էլ ես գտնում եմ, որ Մերձդնեստրը իր ճակատագիրը տնօրինելու լիակատար իրավունք ունի», - ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի, ասել է Շեւչուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG