Մատչելիության հղումներ

Բաքվում վառել են Հայաստանի եւ Շվեյցարիայի դրոշները


Կիրակի օրը շուրջ 100 ադրբեջանցի եւ Բաքվում սովորող թուրք ուսանողներ Խոջալուի դեպքերի 14-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիա են անցկացրել Բաքվի կենտրոնում:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի, Թուրքիայի դրոշները եւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի պատկերները ձեռքերին ցուցարաները վանկարկել են «Ազատություն Ղարաբաղին», «Ազատություն Ռամիլ Սաֆարովին»:

Ակցիայի ընթացքում ցուցարարները վառել են Հայաստանի եւ Շվեյցարիայի դրոշները: Լրատվամիջոցները չեն մանրամասնում, թե ինչու են ցուցարարները այրել հատկապես Շվեյցարիայի դրոշը:

Չնայած ոստիկանության միջամտությանը, ակցիան շարունակվել է: Վերջում ուսանողները երգել են Ադրբեջանի եւ Թուրքիայի օրհներգները եւ այցելել Բաքվի Շեհիդների պուրակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG