Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը մեկնում է Եվրոպա


Երկուշաբթի օրը սկսվում է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եվրոպական ուղեւորությունը:

Ինչպես հաղորդում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, փետրվարի 27-֊ին Վարդան Օսկանյանը մեկնելու է Փարիզ, որտեղ հաջորդ օրը մասնակցելու է նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ կայանալիք Զարգացման ֆինանսավորման նորարարական աղբյուրներին նվիրված միջազգային համաժողովին: Փարիզում արտգործնախարարը կհանդիպի նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-֊ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մաացուրայի հետ:

Մարտի 1-֊ին Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով կժամանի Գերմանիա, որտեղ կհանդիպի իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-֊Վալտեր Շթայնմայերի հետ: Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա Հարավային Կովկասի հիմնախնդիրների վերաբերյալ:

Վարդան Օսկանյանի եվրոպական ուղեւորությունը կավարտվի Վիեննայում, որտեղ նա կմասնակցի ԵԱՀԿ֊ Մշտական խորհրդի նստաշրջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG