Մատչելիության հղումներ

«Իմ ազգին ես շատ եմ սիրում, բոլորն էլ իմ ախպերներն են», - հավաստիացրեց նա այսօր Երեւանում հրավիրած մամլո ասուլիսում:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին Արամ Ասատրյանն արտահայտվեց այսպես. - «Ես նրա ցավը տանեմ, ինքը պապիկ ա դաձել, ինքն իմ երգերը հաստատ լսում ա, որովհետեւ իմ ախպերն ա»:

Արամ Ասատրյանը նաեւ ասաց, թե իր մասին բամբասանքներ տարածողների հանդեպ առանձնապես հակակրանք չի տածում: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրեն «հայերը Օսկարի են արժանացրել, ինչպես նաեւ գուսանի կոչում շնորհել»:

Հարցին, թե որ երգը նա կառաջարկեր որպես Հայաստանի օրհներգ, երգիչը պատասխանեց. - «Դարերով կանգուն մնաս անկախ Հայաստան»֊-ը»:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG