Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւը կողմնակից է հակամարտության կարգավորումը հետաձգելուն


«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ», - թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին՝ Իլհամ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ տնտեսական ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG