Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Թեհրանում փորձում են համոզել Իրանին՝ համաձայնել փոխզիջման


Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ Չինաստանի փոխարտգործնախարար Լու Գուզենը այսօր Թեհրանում փորձելու են համոզել Իրանի ղեկավարությանը՝ համաձայնել փոխզիջման միջուկային ծրագրի մշակման հարցում:

Թեհրանը հայտարարել է, որ չի հրաժարվում Ռուսաստանի առաջարկից, ըստ որի իրանական ուրանը կարող է հարստացվել Ռուսաստանում, ինչը թույլ կտա վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը: Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ատոմային զենք ստեղծել:

Միաժամանակ դիվանագիտական աղբյուրները «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը հայտնել են, որ Իրանը պատրաստ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկություններ տրամադրել իր միջուկային ծրագրի մասին: Ըստ նույն աղբյուրների, գործակալության փորձագետները շաբաթվա վերջին ժամանելու են Թեհրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG