Մատչելիության հղումներ

Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը


Այսօր Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի առաջին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Խելվաչաուրիի շրջանի Ադլիա գյուղում:

Կառավարության նիստում Նողաիդելին ասել է, որ տեղեկատվության ստուգման նպատակով անալիզները ուղարկվել են Լոնդոն:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վրաստանի առողջապահության նախարարության անասնաբուժական դեպարտամենտի տվյալներով՝ երեկ Ադլիա գյուղի մոտակայքում գտնվող լճում գտնվել են սատկած կարապներ, որոնք ուղարկվել են Թբիլիսիի լաբորատորիա: Դրանցից մեկի մոտ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս:

Վիրուսի հայտնաբերումից հետո երկրում լիովին արգելվել է թռչնի մսի վաճառքը:

Այսպիսով, թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել Հայաստանին սահմանակից բոլոր 4 երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG