Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպելու են մարտի 6-ին


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մաննը եւ Բերնար Ֆասիեն Վաշինգտոնում հանդիպելու են մարտի 6-ին:

Ըստ գործակալության, ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են ներկայացնելու Պրահայի գործընթացի շրջանակներում նոր հանդիպման մասին առաջարկ:

Ֆրանսիայի Ռամբույե քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ համանախագահները մարտ ամսի սկզբին Վաշինգտոնում կխորհրդակցեն Ղարաբաղի հարցի կարգավորման հետագա ընթացքի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG