Մատչելիության հղումներ

Այսօր Վիեննայում ավարտվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ ձմեռային նստաշրջանը, որի վերջին նիստի քննարկման հիմնական թեման լինելու է խոսքի ազատությունը: Ավստրիայում գտնվող հայկական պատվիրակության կազմում են Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, հանրապետական Սամվել Նիկոյանը եւ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատրաստվում է ելույթ ունենալ: «Ցուցակագրվել եմ ելույթ ունենալու համար, բայց հերթ կհասնի, թե ոչ՝ չգիտեմ, բանավեճի համար շատ քիչ ժամանակ է հատկացված», - փաստեց նա:

«Ազգային միաբանության» առաջնորդը չցանկացավ բացահայտել, թե հատկապես որ միջազգային կամ ներքաղաքական խնդիրներն է արծարծելու, միայն նշեց, որ «իր ելույթի մեխերից մեկը լինելու է «Ա1+»-ի հարցը»:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստի քննարկման թեմաներից է լինելու կազմակերպության անդամ պետություններում ազգային փոքրամասնությունների կացությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG