Մատչելիության հղումներ

«Բասմաննի» շուկայի փլուզումից վիրավորվածների թվում կա մեկ հայ


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքում «Բասմաննի» շուկայի փլուզման հետեւանքով վիրավորների թվում է նաեւ հայազգի Կայծակ Բադալյանը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ 25-ամյա Բադալյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի թիվ 1 քաղաքային հիվանդանոց:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ Աշոտ Մանուկյանը, ով անձամբ եղել է դեպքի վայրում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված զոհվածների ցուցակում միայն մեկ հայի ազգանուն կա: Մանուկյանն ասաց նաեւ, որ ավելի ուշ հնարավոր կլինի պարզել, թե արդյոք զոհվածների թվում հայեր կամ Հայաստանի քաղաքացիների եղե՞լ են, թե՞ ոչ:

«Սպասողական վիճակ է. զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է՝ արդեն 47 է», - հավելեց Աշոտ Մանուկյանը:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների, փլատակների տակ մնացել է մոտ 40 մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով, մինչդեռ, նրանց թիվը կարող է անցնել 200-ից:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG