Մատչելիության հղումներ

Շվեյցարիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը


«Շվեյցարիան կարող է իր ավանդը ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ պայմաններ ստեղծել երկու նախագահների (Հայաստանի եւ Ադրբեջանի) հանդիպման կազմակերպման համար», - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում Բաքվում այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը:

Տիկին Քալմի-Ռեյը, ըստ day.az-ի, նշել է, որ Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, «պաշտպանում է այդ կառույցի առաջարկները, եւ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Այցի ընթացքում Շվեյցարիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պետք է ստորագրեն 4 փաստաթուղթ՝ հիմնականում տնտեսական բնույթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG