Մատչելիության հղումներ

logo-print

Հովիվը վիրավորվել է սեփական անփութության պատճառով


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, չորեքշաբթի օրը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղի մոտակայքում հրազենից վիրավորվել է հովիվ Արմեն Կարապետյանը:

«Դա հենց հովվի մեղքն էր, որը շատ է մոտեցել սահմանին եւ վիրավորվել: Իսկ ընդհանրապես, իրավիճակը սահմանին նորմալ է», - ասաց Միքայել Հարությունյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ չորեքշաբթի օրը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել նաեւ Մովսես գյուղի մոտակայքում: «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե հրադադարի ռեժիմի խախտումը տեղի է ունեցել հայկական կողմից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Վերոնշյալ երկու դեպքում էլ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել», - ասված է հաղորդագրությունում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG