Մատչելիության հղումներ

Ապագա ավտոմեխանիկները մեքենայի շարժիչին ծանոթանում են ոչ միայն գրքերից


«Որպեսզի փոխվի կրթության որակը, պետք է փոխվի դրա բովանդակությունն ու ձեւը», -֊ ասում է ծրագրի ղեկավար Արամ Ավագյանը: Ըստ այս ծրագրի, քոլեջներում սովորական դասախոսություններ չեն նախատեսվում: Պետք է մոռանալ նաեւ տեսական դասերի մասին: Փաստորեն ուսանողը սովորում է ոչ թե ինչ-որ առարկա, այլ ձեռք է բերում կոնկրետ մասնագիտության համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ ու հմտություններ:

Բոլոր քոլեջները նվեր են ստացել նաեւ նորագույն համակարգիչներ: Այդ համակարգիչներն արդեն գտնվում են հատուկ համակարգչային սենյակներում եւ պատրաստ են ծառայել ուսանողներին:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ծրագրերի ղեկավար Իրինա Մովսիսյանն ասում է, որ շարունակության մասին արդեն մտածում են, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ կերպ է իրականացվելու աջակցությունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG