Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի այլյումին արտադրող խոշորագույն «ՌուսԱլ» ընկերությունը մտադիր է 1 միլիարդ դոլար ներդնել Ադրբեջանում ալյումինի արտադրություն հիմնելու համար:

«Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանում կառուցել այլումինի գործարան, այն սնող նոր էներգահամակարգ եւ ընդլայնել ենթակառուցվածքը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, ասել է Աբասովը՝ ավելացնելով, որ գործարանում, որի կառուցման վայրը այժմ որոշվում է, տարեկան արտադրելու է 300 հազար տոննա ալյումին:

Ռուսաստանցի հայտնի գործարար Օլեգ Դերիպասկայի «ՌուսԱլ»-ը «ԱրմենԱլ»-ի արժեթղթերի 100 տոկոսի սեփականատերն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG