Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի շահագործման նոր տարբերակ


Ռուսաստանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն չորեքշաբթի օրը հայտնել է, որ Մոսկվան ադրբեջանական կողմին է փոխանցել Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարով նավթի արտահանման երկարաժամկետ պայմանագիր կնքելու վերաբերյալ նոր առաջարկ:

«Երկարաժամկետ համագործակցության նոր տարբերակի մասին առաջարկը փոխանցվել է ադրբեջանական կողմին: Այն այժմ քննարկվում է: Մենք դեռ պատասխան չունենք», - ըստ «Նովոստի» գործակալության, ասել է Խրիստենկոն:

Խրիստենկոյի խոսքերով, Մոսկվայում հասկանում են այն բարդությունները, որոնք Նովոռոսիյսկ - Բաքու խողովակաշարի համար ստեղծում է Բաքու - Ջեյհան նավթատարի շահագործումը: «Գործընթացը հասկանալի է, մենք փորձում ենք տեղայնացնել ռիսկերը», - նշել է Ռուսաստանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարը՝ ավելացնելով, թե «առայմ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարի ծանրաբեռնվածությունը միայն աճում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG