Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք կհղի Եվրախորհրդարան


«Մենք մեր բողոքն ենք հայտնում Նախիջեւանում հուշարձանների իբր տեղի ունեցած ավերման վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւի կապակցությամբ», - ըստ ԱՊԱ գործակալության, լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նրա խոսքերով, Ադրբեջանի արտգործնախարարությունը եւ պետական այլ կառույցները պատրաստվում են արտահայտել Եվրախորհրդարանի բանաձեւի վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

«Ներկայումս արտգործնախարարությունում մշակվում է համապատասխան փաստաթուղթը», - ասել է Խալաֆովը:

«Եվրախորհրդարանի բանաձեւում նշվում է, որ 2002 թվականին ավերման առաջին դեպքից հետո Ադրբեջանը չի արձագանքել ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրերում արծարծված կոչին: Բանաձեւում Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ջուղայի խաչքարերի ավերումը, Ադրբեջանից պահանջում է թույլատրել, որ մասնագետները եւ Եվրախորհրդարանի պատվիրակները այցելեն Ջուղա եւ տեղում ստուգեն պատահածը», - անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Եվրոպայի հայկական ընկերակցության նախագահ Հիլդա Չոբոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG