Մատչելիության հղումներ

Բուդապեշտում երեքշաբթի օրը սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով երկրորդ դատավարության երկրորդ նիստը: Դեկտեմբերին Բուդապեշտի իրավապահ մարմինները նոր քրեական գործ էին հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է:

Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությունից «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ Ռամիլ Սաֆարովին ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Նիստում նախագահող դատավորը հարցեր է ուղղել Ռամիլ Սաֆարովին, ինչից հետո հարցեր են տվել ադրբեջանցի սպայի հունգարացի փաստաբանը եւ պետական մեղադրողը: Դատարանը որոշել է հաջորդ նիստը անցկացնել մայիսի 3-ին:

Ռամիլ Սաֆարովը մեղադրվում է 2004 թվականին մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ, եւ Սաֆարովը կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունը հետաձգել էր մինչեւ 2006 թվականի մարտի 7-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG