Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է մուտքի վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին


Այսօրվանից Վրաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է մուտքի վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին:

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «այս պարտադրված քայլը պատճառաբանվում է նրանով, որ վրացական կողմը արդեն մեկ տարվա ընթացքում արհեստական խոչընդոտներ է ստեղծում Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի կազմում ծառայող զինվորականներին մուտքի թույլտվություն տրամադրելու գործում»:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի, Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է պատրաստում Ռուսաստանի իշխանությունների այս որոշման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG